Միխայիլ Տալի հուշախաղի վեցերորդ տուրից հետո Լևոն Արոնյանը շարունակում է առաջին տեղը զբաղեցնել մրցաշարային աղյուսակում: Հայ գրոսմայստերն այս տուրում ոչ ոքի է խաղացել Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ և 3,5 միավոր վաստակել: 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Սերգեյ Կարյակինը: Պյոտր Սվիդլերը կհանդիպի Յան Նեպոմնյաշչիի հետ, Բորիս Գելֆանդը` Վլադիմիր Կրամնիկի, Խիկարու Նակամուրան` Վասիլի Իվանչուկի, իսկ Վիշվանաթան Անանդը` Մագնուս Կարլսենի հետ:
Արոնյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ