
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է զենք գնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Ավելի վաղ մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետը թվարկել էր մոտ մեկ տասնյակ երկրներ, որոնցից Բաքուն զենք է գնում, այդ թվում՝ Իտալիան։
Բաքվից հայտարարել են, որ Իտալիայի հետ զենքի գործարքների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն համաձայն չէ նաև Հայաստանի վարչապետի այն հայտարարության հետ, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ՀՀ-ի նկատմամբ։
«Հայաստանի վարչապետի հայտարարությունները, որոնք հակասում են հարաբերությունների կարգավորմանը, ափսոսանք են առաջացնում», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։