Այրվել է Որոտնավան գյուղի տներից մեկի տանիքը, կուտակած անասնակերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ին, ժամը 13:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Որոտնավան գյուղի 18-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:54-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 140 քմ), տանը կից ավտոտնակի տանիքը (մոտ 40 քմ) և տան տանիքում կուտակած անասնակեր (մոտ 50 հակ):




Լրահոս