ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Շնորհավոր Սեպտեմբերի 1 սիրելի դպրոցականներ, ուսանողներ, դասախոսներ, ուսուցիչներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Իշխանության գալու օրվանից, հասարակությանը «սև ու սպիտակների» բաժանած և մեր ժողովրդի մեջ մեծ պառակտում մտցրած իշխանությունը շարունակում է երկփեղկելու իր քաղաքականությունը: Եվ ես առաջին անգամը չէ, որ խոսում եմ այս մասին:
Անգամ գիտելիքի օրը պատշաճ նշելու կարողություն չցուցաբերեց այս իշխանությունը:
Սեպտեմբերի 1-ը որոշների համար այսօր է, ծնողների մի մասն իրենց առաջին դասարանցիներին դպրոց տարան այսօր:
Իսկ որոշներն էլ կնշեն վաղը: Սեպտեմբերի 2-ին շատ դպրոցներում կհնչի առաջին զանգը: Շատ բուհ-երի համար ևս վաղվանից նոր կսկսվի ուսումնական տարվա մեկնարկը։
Ամեն դեպքում ջերմորեն շնորհավորում եմ բոլոր առաջին դասարանցիներին, բուհ ընդունված ուսանողներին, ովքեր այսօր են նշում Սեպտեմբերի 1-ը։
Ինչպես մեծանուն Մաքսիմ Գորկին է ասել, «Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, գիտելիքներով զինված մարդն անպարտելի է»»: