Տոյվո Կլաարը ավարտում է իր առաքելությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտում է իր առաքելությունը այս պաշտոնում։ Նա «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ իր վերջին օրն է՝ որպես Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։

«Շատ բան է տեղի ունեցել, երբ ես սկսեցի աշխատել գրեթե 7 տարի առաջ՝ 2017 թվականի նոյեմբերին։ Այնուամենայնիվ, մի բան մնում է անփոփոխ՝ ԵՄ-ի հանձնառությունը՝ օգնելու տարածաշրջանում մեր հարեւաններին հասնել կայուն և արդար խաղաղության»,- գրել է Կլաարն «X»-ի իր միկրոբլոգում։

Նրան այս պաշտոնում կփոխարինի Մագդալենա Գրոնոն։




Լրահոս