
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանը հեռացվել է մայր բուհի՝ ԵՊՀ-ի՝ իր դասախոսի պաշտոնից։
«Ցավով տեղեկացնում եմ նաև, որ 16 տարի դասավանդելուց հետո այս տարի առաջին անգամ զրկվել եմ Մայր բուհում դասավանդելու հնարավորությունից։ ԵՊՀ ներկայիս ղեկավարությունը հրաժարվել է ինձ հետ կնքել աշխատանքային նոր պայմանագիր և ազատել է ինձ աշխատանքից․ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ որոշել է, որ ես չպետք է ունենամ ուսումնական բեռնվածություն․ իմ բոլոր դասընթացները «երջանիկ պատահականությամբ» հանվել են կա՛մ ուսումնական պլաններից, կա՛մ քաղաքագիտության ամբիոնի բալանսից։ Այդ ամենը տեղի է ունեցել հապճեպ, առանց ինձ հետ քննարկելու, անգամ առանց ինձ տեղեկացնելու»,- սոցցանցի իր էջում հայտարարել է Սողոմոնյանը։
Մենուա Սողոմոնյանը վերջում հավելել է, որ հետ է վերադառնալու մայր բուհ։