
Ադրբեջանի իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» ներկայացուցիչները մեծամասնություն են կազմել 7-րդ գումարման խորհրդարանում՝ սեպտեմբերի 1-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով։
Նոր գումարման խորհրդարան է անցել նաեւ անկախ թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլուն, ով ներկայումս զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։
Խորհրդարանի 125 տեղի համար պայքարում էր 990 թեկնածու։