
Սեպտեմբերի 1-ին հրազենային բեկորային վնասվածքներով 10 տարեկան երեխայի են տեղափոխել Գավառի հիվանդանոց։
Պարզվել է, որ անչափահաս Վ. Ս-ին վնասվածքը պատճառել է իր քեռին։ Մասնավորապես Գավառ համայնքի վարչական տարածքում գտնվող «Սուրբ Խաչ» եկեղեցու մոտ Կ. Հ-ն իր 12մմ տ/չ «ՄՌ27Մ» տիպի ողորկափող երկփողանի հրացանով թռչնի որս կատարելու ժամանակ պատահաբար հրազենային վնասվածք է պատճառել իր քրոջ որդուն՝ Վ. Ս-ին։
Քնար Մանուկյան