Արցախի անկախության օրն այսօր, ցավոք սրտի, դառնության օր է։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Ցավոք սրտի, այսօր ունենք կորսված Արցախ։ Մենք այս օրը մշտապես նշում էինք որպես տոն օր, այսօր դա ավելի շուտ դառնության օր է, մենք մեծ հույսեր ունենք, որ մեզ կհաջողվի և մենք կվերադառնանք մեր հայրենիք»,-նշեց նա։
Շահրամանյանի խոսքով՝ վերադարձի հարցը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է և այն լուծելու համար Արցախի Ազգային ժողովը ստեղծել է հանձնախումբ, որը ղեկավարում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։