Փաշինյանը այցելելու է Կիրանց. ինչպես են տրամադրված բնակիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրանցում պատրաստվում են Փաշինյանի այցին. կարմիրբերետավորներ են ժամանել դպրոցի տարածք։

Սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող նորակառույց դպրոցի շենքն արդեն պատրաստ է շահագործման, այժմ մաքրման աշխատանքներ են իրականացվում:

News.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի այցը նախատեսվում է ժամը 14:00-ին:

ArmLur.am-ը կապ հաստատեց Տավուշի մարզի Կիրանց գյուղի համայնքապետ Կամո Շահինյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ է նախատեսվում անել, վերջինս ասաց, որ ոչնչիչ տեղյակ չէ։

Հարցին, թե ինչպե՞ս են տրամադրված բնակիչները, ասաց՝ քաղաքացիներից իրեն դիմող չի եղել որևէ խնդրով։

«Սեպտեմբերի 1-ն է, նոր դպրոց բոլորը եկել ծաղիկներով հավաքվել են, սպասում են՝ ի՞նչ իմանամ՝ ով ոնց է տրամադրված։ Ամեմ դեպքում իրենց երեխեքին դպրոց են բերում՝ նոր դպրոց, նոր կառուցված, սիրուն, հիասքանչ դպրոց, որը որ երբեք չենք ունեցել», -ասաց համայնքապետը։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս