Քիչ առաջ Armlur.am-ին զանգահարեց Այգեստան թաղամասի մի բնակիչ և հայտնեց, որ արդեն տևական ժամանակ է` ռադիոն չի աշխատում, սակայն իրենք, այնուամենայնիվ, պետք է 300 դրամ վճարեն ծառայության դիմաց:
Armlur.am-ը կապ հաստատեց ռադիոցանցերի ծառայության հետ՝ պարզաբանում ստանալու համար, որտեղ տեղեկացրին, որ վերջին քամիներից հետո կան մի շարք վթարված հատվածներ, ինչի հետևանքով էլ որոշակի ժամանակով դադարեցվել է ռադիոյի հեռարձակումը:
«Մեծ հատվածներ են շարքից դուրս եկել: Ինչ վերաբերում է առանց սպասարկման գումար տալուն, դա բացառվում է: Միգուցե իրենց պարտքերի հետ կապված են զանգահարել կամ ծանուցագիր ուղարկել: Հնարավոր չէ, որ վթարված հատվածի ժամանակ որևէ մեկը ծանուցվի: Մինչև չվերականգնենք, անգամ նախկին պարտքերի մասին ծանուցագիր չի ուղարկվի»,- պարզաբանեցին ռադիոցանցերից:
Տաթև Հարությունյան