ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Երևանի «Հերացի» ավագ դպրոց է գնացել. ովքեր են դիմավորել նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն հայտնել ենք, այցելել է Երևանի «Հերացի» ավագ դպրոցի նորակառույց շենք, խոսել գիտելիքի առօրեականացման անհրաժեշտության մասին և ընդգծել, որ պետք է լրջորեն աշխատել դպրոցներում պաթոսի աստիճանի նվազեցման ուղղութեամբ:

«Մեր դպրոցների առանցքային, մեծագույն պրոբլեմներից մեկը պաթոսի գերադրական աստիճանն է: Բայց այստեղ կա լուրջ պրակտիվ խնդիր. պաթոսը նաև գործիք է, որի տակ հաճախ մենք մեր չիմացությունն ենք թաքցնում»,- ելույթի շրջանակում ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև ընդգծել է, որ պետության և պետականության հայեցակարգը պետք է դաստիարակվի դպրոցներում, ապա ներկայացրել մի հարցման արդյունք, որից ցնցվել է:

«Պարզվում է՝ ՀՀ քաղաքացիների շուրջ 60 տոկոսը ՀՀ Անկախության ճշգրիտ օրը չգիտի»,- ասել է Փաշինյանը




Լրահոս