Հրդեհ՝ Ակնաշեն գյուղում․ երկու մարտական հաշվարկ է դեպքի վայր մեկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12:48-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնաշեն գյուղի Դեմիրճյան փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը հարակից խորդանոցում:




Լրահոս