Քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` դեպքը եղել է Սիսիանի զորամասերից մեկում։
Ըստ նախնական վարկածի` զինվորը դիրքում հենց խրամատի մեջ իրեն ամրակցված զենքով ծնոտին կրակել է ու վերջ տվել կյանքին։
Ինչի՞ց դրդված է նա գնացել այդ քայլին, արդյո՞ք նրան հասցրել են ինքնասպանության, այս պահին իրավապահները քննում են հենց այդ հանգամանքը։
Քնար Մանուկյան