Դավիթ Սիմոնյանը` Եվրասիայի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի թիմը Եվրասիայի գավաթի խաղարկությունում նվաճել է 6 մեդալ։

Դավիթ Սիմոնյանը (92 կգ) հաղթել է բոլոր մրցակիցներին ու դարձել ոսկե մեդալակիր։ Հայ բռնցքամարտիկը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Մուրավյովի նկատմամբ։

Վաղարշակ Քեյանը (48 կգ) նույնպես դուրս էր եկել եզրափակիչ, սակայն պարտվել ու արժանացել է արծաթե մեդալիր։

Էրիկ Առստամյանը (57 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Ալիկ Կճոյանը (67 կգ) և Մարատ Միքայելյանը (71 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր։

Հայաստանի թիմը Եվրասիայի գավաթի խաղարկությանը մասնակցել է Վազգեն Բադալյանի գլխավորությամբ։




Լրահոս