Հարյուրավոր հայեր պատրաստ են պաշտպանել Քեսաբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ Արման Դանիելյանն այսօր armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ  Քեսաբը պաշտպանելու իր կոչին արձագանքել են թե՛ ազատամարտիկներ, թե՛ Քեսաբի ճակատագրով  մտահոգ  երիտասարդներ, որոնք ծառայել են բանակում և ունեն  բարձրագույն կրթություն:  Նրանք, մոտավորապես, մի քանի հարյուր հոգի են:

«Միանգամից մշակել ենք մի քանի քայլեր, որոնց մասին առայժմ չենք կարող բարձրաձայնել»,- ասաց պրն. Դանիելյանը:

Ազատամարտիկի խոսքով` իրենք միայն մասնակցելու են Քեսաբի պաշտպանությանը, ոչ թե հարձակողական գործողություններին: «Մինչ մեկնելը անհրաժեշտ է նաև դիվանագիտական կապեր հաստատել Սիրիայի իշխանությունների հետ, ստանալ նաև նրանց համաձայնությունը»,- եզրափակեց Արման Դանիելյանը:




Լրահոս