Գրքի 3-րդ հատորը՝ 25 զինվորի մասին. շնորհանդես, հյուրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակակից Արվեստի թանգարանում սեպտեմբերի 1-ին կայացավ Մամիկոն Խուրշուդյանի հեղինակած «Հայրեններ 3» գրքի շնորհանդեսը, որին բազմաթիվ հյուրեր էին իրենց ներկայությամբ պատվել:

25 վիրավոր զինծառայողի մասին է գրել հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանը, ով գիտի մեկ առ մեկ բոլոր զինվորների անցած դառը, բայց պատվաբեր ճանապարհի մասին: Կենդանի լեգենդները այնտեղ էին՝ տեսնելու և զգալու այն ջերմությունը, որը կար իրենց նկատմամբ:

Միջոցառման ժամանակ 3 մրցանակակիրներ պարգևների արժանացան՝ «Հայրենների» կողքին լինելու.

Բժիշկ Ստյոպա Ասատրյանը
Մանկավարժ Վեներա Գյուլինյանը
Մանկավարժ Զեփյուռ Սարդարյանը…

Մամիկոն Խուրշուդյանն իր խոսքում ասաց, մի տեսակ սառել ենք, անտարբեր ենք դարձել մեզ շրջապատող դժբախտությունների նկատմամբ: Բայց պատերազմը չի ավարտվել և դեռ չգիտենք, թե ինչ փորձություններ են մեզ սպասվում:

Վիրավոր զինվորներն ողջունելու էին եկել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, «Ասալայյի» հայտնի մարտիկ Վազեն Սիսիլյանը, ռեժիսիոր Աիդա Հովհաննիսյանը, Հերոսի մահով ընկած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը և էլի շատերը:

Օրը հիշարժան էր և… շարունակելի:




Լրահոս