
Թերթը գրում է, որ Արաբկիրի հարկային տեսչությունն ավարտել է գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող “Կալաչ” ընկերությունում օրերս սկսված ստուգումները: Համբարձումյանը երեկ թերթին հայտնել է, որ որևէ խախտում չի արձանագրվել: Թերթի հարցին, թե՝ հարկայինի խաղաղ հեռացումը չի՞ նշանակում, որ Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանի հետ կապված քրգործերի շրջանակներում գործարք է տեղի ունեցել, Համբարձումյանը պատասխանել է, որ ինքը մարզպետի հետ կհաշտվի, եթե միայն նա հրապարակային ներողություն խնդրի և վերադարձնի իրենից գողացած 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումը կամ վճարի գումարը: “Հիշեցնենք, որ ՀՔԾ- ում երկու քրգործ կա հարուցված Համբարձումյանի հայտարարությունների հիման վրա. առաջինով գործարար կինը Սյունիքի մարզպետին մեղադրում է իր գույքը գողանալու, իսկ երկրորդով՝ «Մարիոթ» հյուրանոցում իրեն ծեծի ենթարկելու համար”,- հավելում է թերթը: