Պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը դանդաղել է: Պետբյուջեի ընդհանուր եկամուտները 2024 թ. հունվարից մայիս ամիսներին կազմել են 1,029.0 մլրդ դրամ՝ աճելով 7.7%-ով, որը հունվար-ապրիլի համեմատ ցածր է 1.6 տոկոսային չափով:
Համավարակն ու պատերազմը Հայաստանի կառավարությանը ստիպեցին մեծացնել ծախսերն ու ավելի շատ պարտք վերցնել։ Արդյունքում՝ 2020-ից պարտք /ՀՆԱ ցուցանիշը հատել է 63 տոկոսի շեմը։ 60 տոկոսն այն սահմանագիծն է, որից բարձր պարտքը ռիսկային է համարվում։
Բյուջերի եկամուտների տեմպը, ըստ մի քանի հայտնի վերլուծությունների, հաճախ կապված է ծախսերի աճի եւ մեծ քանակի հետ։
Աճի տեմպի դանդաղման պատճառը, ըստ տնտեսագետների, հաճախ կառավարության այն որոշումներն են, որոնցով հավելյալ ֆինանսական հատկացումներ են իրականացվում, կամ պարզապես անխնա օգտագործում են պետական բյուջեն։
Բացի դրանից՝ հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթություններով՝ 2024 թվականին նախատեսվում էր.
գ կենսաթոշակներին ուղղվող ծախսերի ավելացումը 28,8 մլրդ դրամով,
գ առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի ապահովումը ՀՆԱ-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 1,6% եւ 2,7%,
գ ժողովրդագրական վիճակի բարելավման գծով լրացուցիչ ծախսերի նախատեսումը 15 մլրդ ՀՀ դրամով:
Բյուջեի հատկացումների, պակասուրդի կամ աճի տեմպերի ցուցանիշները ցույց են տալիս, որ Հայաստանի պետական բյուջեի ծախսն ավելի շատ է, քան եկամուտը։ Հենց աս պատճառով է, որ բյուջեի աճի տեմպերը վերջին ամիսներին նվազել են։
2023 թվականին կանխատեսելով բյուջեի եկամուտների էական աճ՝ կառավարությունը ծրագրել է ավելի մեծ չափով մեծացնել ծախսերը եւ պակասուրդը:
Այսպես, կառավարության կանխատեսումների համաձայն՝ բյուջեի եկամուտները 2022 թվականին սպասվող ցուցանիշի համեմատ կաճեն շուրջ 11.3%՝ կազմելով 2,302.0 մլրդ դրամ: Պակասուրդը պլանավորվել է մեծացնել շուրջ 41.5%-ով՝ հասցնելով 288.9 մլրդ դրամի: Արդյունքում հնարավորություն կստեղծվի մեծացնել բյուջեի ընդհանուր ծախսերը շուրջ 15.3%-ով՝ հասցնելով մինչեւ 2,591.0 մլրդ դրամի: Պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում գերակշիռ դերը բաժին է ընկնում հարկային եկամուտներին՝ կազմելով ավելի քան 90%:
Ստացվում է, եթե կառավարությունը ծրագրում է բյուջեի դեֆիցիտն ապահովվել հարկատուների եկամուտների հաշվին, ապա առաջիկայում հարկային տոկոսների նոր խստացման կարելի է սպասել։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
«ArLeAM»-Ի ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ
«ArLeAM» ընկերության ինտենսիվ այգիներում մեկնարկել է խնձորի բերքահավաքը։ Այգեկութն ազդարարել են այգիներ այցելած «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության աշխատակիցները։
Միջոցառումը մրցույթային բնույթ ուներ. ընկերության աշխատակիցները բաժանվել են 4 թիմերի, որոնք այգում աճող խնձորների անվանական անուններն են կրել՝ Ռոյալ Գալա, Ռեդ Դելիշես, Գոլդեն Դելիշես Գրեննի Սմիթ։ Հաղթող է ճանաչվել ամենաշատ բերք հավաքած թիմը՝ Գրեննի Սմիթը, որը 350 կգ խնձոր է քաղել։
«ArLeAM» ընկերության տնօրեն Լոն Խաչատրյանը նշել է, որ այգին ինտենսիվորեն՝ տարեկան միջինում 1000 տոննա բերք է տալիս.«Այգիներում կա խնձոր, ծիրան տանձ: Ունենք 4 տեսակի խնձոր: Առաջինը «Գալան» է հասունանում: Այն աշնանային ամենաքաղցր խրթխրթան խնձորների դասին է պատկանում: Հայկական շուկայում ամենապահանջված խնձորներից է: «Գալայից» հետո հասունանում են «Գոլդենն» ու «Ռեդ Դելիշեսը»: Վերջում հասունանում է «Գրեննի Սմիթը»: Այն ս շատ պահանջված կանաչ խնձոր է, որը համարում են ֆրանսիական: Մեր բոլոր ծառերն ունեն իտալական արմատներ», – ասել է նա։
Այգիների խնամքը ինտենսիվ կերպով մեկնարկում է դեռ ձմռանը՝ ծառերի էտով, իսկ արդեն գարնանն սկսում են ջրել այգիները, գյուղատնտեսական բաժինը զբաղվում է ծառերի պատվաստումով, բուժմամբ, պարարտացմամբ, մոլախոտերի հեռացմամբ այլ աշխատանքներով։ Այգեգործների ուշադրության տակ է գտնվում նույնիսկ ոռոգման ջրի որակը չափաբաժինը, որը պետք է համապատասխանի կաթիլային համակարգով աճեցվող ծառերի չափանիշներին։
«ArLeAM»-ը նորարարական ապրանքանիշ է, որն առաջարկում է առանձնահատուկ հոգատարությամբ, առանց հավելանյութերի, ինքնուրույն աճեցված արտադրանք։