Այսօր հունահռոմեական ոճի անվանի ըմբիշ Ռոման Ամոյանի ծննդյան օրն է։ Նա դառնում է 40 տարեկան։
Ազգությամբ եզդի ըմբիշը Հայաստանի հավաքականի կազմում Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր (2009, 2010, 2013), Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն (2006, 2011), 2005 և 2008 թվականների Եվրոպայի առաջնություններում նա նույնպես արժանացել է արծաթե մեդալների։
2017 թ-ին մարզիկը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։