Թերթը գրում է, որ օրեր առաջ լուր տարածվեց, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պարտադրել է հայկական բուհերի ռեկտորներին չհամագործակցել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի հետ: Այնուհետեւ նախարարը հերքել էր դա, նշելով, որ պետք է առանձնացնել “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամն ու “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը: “Իսկ ահա երեկ աղմուկ բարձրացավ, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների կրթաթոշակները չեն վճարվել: Նախարարը ժամեր անց հանձնարարեց բուհի ռեկտորին շտապ կարգավորել հարցը: Հետաքրքիրն այն է, որ այս ամենը հերթականությամբ հաջորդեցին միմյանց, արգելվում է համագործակցությունը ԲՀԿ առաջնորդի հիմնադրամի հետ եւ հանկարծ ուսանողները թոշակները չեն ստանում: Չենք փորձում կապ գտնել այս երկու իրադարձությունների միջեւ, սակայն դեռ ժամանակը ցույց կտա ու ԵՊՏԻ ղեկավարությունը կապացուցի, թե ինչ կապ կար կամ չկար բուհի եւ ԲՀԿ-ի ֆինանսների հետ: Մի բան պարզ է. հանրապետական նախարարը դռները փակել է բուհերում բարեգործություն անելու ցանկություն ունեցող ԲՀԿ-ի առջեւ”
Երկիր. Ուսանողները զրկված են ԲՀԿ ից օգնություն ստանալու իրավունքից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ