«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ակցիաների շարք է սկսում՝ «Ո՛չ քաղաքային տրանսպորտի թանկացմանը», «Ո՛չ թալանին» խորագրով։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից Երևանի քաղաքային տրանսպորտը թանկանալու է՝ 100 դրամից հասնելով 300 դրամի՝ 1 ուղևորափոխադրման համար։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար մնալու է 100 դրամ, իսկ շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր։ Թոշակառուների և հաշմանդամների համար, ըստ «Մայր Հայաստանի» նախագծի, քաղաքային տրանսպորտը կլինի անվճար։
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջին ակցիան կսկսի այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 18։00-ին՝ Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից։
Աննա Սրապիոնյան