Մովսես Խորենացի փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչ Գարիկ Մալխասյանն ArmLur.am-ի խմբագրություն կրկին ահազանգում է. ինչպես գրել էինք՝ տվյալ հասցեում կառուցապատողը հատել է այգու ծառերը և դրա փոխարեն շինություն է կառուցում՝ անհանգստություն պատճառելով տեղի բնակիչներին:
Այսօր խնդիրը ավելի մեծ թափ է առել, ArmLur.am-ի հետ զրույցում Գարիկ Մալխասյանը ասում է, որ բուլդոզերով եկել են և քանդել ճանապարհը, որի հետևանքով բնակիչները չեն կարողանում անցնել իրենց բնակարանները։
ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքացին հավելեց, որ դիմել է ոստիկանություն և քաղաքապետարան, սակայն խնդիրը շարունակում է չլուծված մնալ:
Գարիկ Մալխասյանը հավելեց՝ «եթե կառուցապատողը շինարարության թույլտվություն ունի, ուրեմն կանաչ լույս ունի այդ կարգի ապօրինությունների համար»:
Քաղաքացու խոսքով՝ կառուցապատողը իրավունք չունի քանդի այդ ճանապարհը:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի հետ զրույցում Քաղաքապետարանի լրատվության վարչությունից ասացին, որ վերոնշյալ ընկերություններին, ոչ հիմնական շինություներով, տոնավաճառի կազմակերպման համար քաղաքապետի կողմից 2019 թվականին տրամադրվել է նախագծման թույլտվություն, որից հետո 2020 թվականին տրամադրվել է նախագծման թույլտվությունը և մինչ այդ տվյալ հասցեում նախատեսվող աշխատանքների համար աշխատանքային նախագծի համաձայնացումը և շինարարության թույլտվության տրամադրումը, տվյալ նախագծման թույլատվության ժամկետը սպառվել է։
Կառուցապատողները մի քանի անգամ կրկին դիմել են և մերժում ստացել, սակայն 2024 թվականին համաձայնեցվել է աշխատանքային նախագիծ և նույն 2024 թվականին տրամադրվել է շինարարական թույլատվություն։
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Մարտիրոսյան