
Ներքին գործերի նախարարությունը շուրջօրյա հասանելիություն կունենա սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առևտրի վայրերի, բենզա- և գազալցակայանների մուտք ու ելքին, կհետևի հանրային վայրերի անցուդարձին։
Նախարարությունը պարտավորեցնում է խոշոր տնտեսվարող սուբյեկտներին և ընկերություններին տեսանկարահանման սարքեր տեղադրել իրենց օբյեկտներում և ՆԳՆ-ի համար ապահովել շուրջօրյա ռեժիմով հասանելիություն այդ սարքերին:
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը նշում է՝ նախագիծն ամբողջությամբ հակասահմանադրական է, և հորդորում է ընդդիմությանը դիմել ՍԴ՝ նախագիծը հակասահամանդրական ճանաչելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան