Դատարանը քննում է Առուշ Առուշանյանին ազատազրկելու՝ Պռոբացիայի պահանջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դատարանը վճռում է համայնքապետ Առուշ Առուշանյանի ճակատագիրը։

Հիշեցնենք, որ պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիս համայնքի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել են, որ գրության պահանջն ավագանու գործառույթներից դուրս է, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, ինքնիրավչության, ինչպես նաեւ դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելու մեջ։ Դատական ակտը մտել է ուժի մեջ, բայց Առուշանյանը չի կատարում կետերից մեկը՝ հրաժարվել համայնքի ղեկավարի պետի պաշտոնից։ Ըստ դատավճռի՝ նա չի կարող 5 տարի պաշտոն զբաղեցնել։

Իր հերթին պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանի պատիժը ազատազրկմամբ փոխարինելու հայցով։ Գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վարույթում է։




Լրահոս