ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովում տեղի է ունենալու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։
Տեղեկացանք, որ օրակարգում ընգրկված է 1 հարց։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ նիստին ներկա կլինեն առողջապահության նախարարի 3 տեղակալները՝ Արտակ Ջումայանը, Արմեն Գասպարյանը և Լենա Նանուշյանը։
Իսկ ի՞նչ են քննարկելու օրակարգում․ «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, որը կզեկուցեն ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր, Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, իսկ հարակից զեկուցողն է լինելու ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, որը զեկուցելու է ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը, իսկ հարակից զեկուցողն է լինելու ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» մասին օրենքում լրացումներ կատարելու մասին, որի հիմնական զեկուցողն է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Աննա Սրապիոնյան