
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանին ոչ հարիր պահվածքի համար աշխատանքից հեռացվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Լևոն Շմավոնյանը։ Թերթի տեղեկություններով՝ պաշտոնանկությունը կապված է կիրակի օրը Արմենիա հեռուստաընկերությունով Գ.Շամշյանի պատրաստած տեսանյութի հետ, որում Շամշյանը նշել էր, թե հանցավոր աշխարհի հեղինակություններից մեկի հարազատների համար բարեխոսել է ոստիկանության աշխատակիցը։ Շմավոնյանի՝ աշխատանքից ազատումն էլ կապված է եթեր հեռարձակված տեսանյութի հետ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի հետ զրույցում հաստատել է պաշտոնանկության մասին լուրը. “Այո, Շմավոնյանն ազատվել է աշխատանքից և ներկայումս ծառայողական քննություն է կատարվում”: