Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Հեղինե Մարտիրոսյանը նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ:
Նա մինչ քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոն զբաղեցնելը՝ 2003-2004 թվականն եղել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական վերակագնման խմբի առաջատար մասնագետ, որից հետո՝ 2004-2007թթ․ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների խմբի առաջատար մասնագետ, արդեն 2007-2017 թվականներին ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների խմբի ղեկավար։
Իսկ արդեն 2017-ից մինչև 2024 թվականն ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ է եղել։
Հեղինե Մարտիրոսյանն իր անշարժ գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մարտի 16-ին։
Նա հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է Երևանի կենտրոնում բնակարան՝ բազմաբնակարան շենքում, բաժնային սեփականության իրավունքով։
Տվյալ անշարժ գույքը հաշվետու տարվա վերջում պահպանվել է։
Մարտիրոսյանի կանխիկ դրամը հաշվետու տարվա սկզբում կազմել է 5 մլն 700 հազար, ինչը տարվա վերջում դարձել է 7 մլն 600 հազար դրամ։
Նրա հաշվետու տարվա եկամուտը կազմել է 6 մլն 583 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրության գումարն է։
Հիշեցնենք, որ 2024թ. հունվարի 30-ից Հեղինե Մարտիրոսյանը «Աբովյան» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
Էմմա Մարտիրոսյան