ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ևս մեկ անակնկալ թվով 22 կրթական հաստատություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը այսօր ևս նոր հետաքրքրիր միջոցառում է իրականացրել:

Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ և բարերար ընկերների աջակցությամբ թվով 22 ուսումնական հաստատությունների նվիրաբերվեց 50 հեծանիվ:

Վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի խոսքով՝ այս կերպ փորձում են խրախուսել բոլոր կրթական հաստատություններում հեծանիվային սպորտի զարգացումը:

Հեծանիվները զարդարված էին կապույտ և վարդագույն ժապավեններով: Միջոցառման ավարտին աշակերտները, ինչպես նաև ուսանողները նվեր հեծանիվները վարելով, շնորհակալական խոսքերով հեռացան տարածքից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս