Սեպտեմբերի 3-ին, ժամը 12։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։01-ին։ Այրվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1972 թ.) շարժիչի և սրահի հատվածները, ջերմահարվել՝ մոտակայքում կայանած «Opel» մակնիշի (վարորդ՝ Ղ. Հ., ծնված 1985 թ․) ավտոմեքենայի դիմային հատվածը՝ մասամբ։