Գուրգեն Արսենյանի գրասենյակից հայտնում են. Գուրգեն Արսենյանին Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակելու կապակցությամբ արված մի քանի հրապարակումներում տեղ են գտել նրա քաղաքական կենսագրության որոշ աղավաղումներ և ոչ հավաստի աղբյուրների վկայակոչումներ, ուստի հարկ ենք համարում, նախ, փաստել, որ Գուրգեն Արսենյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է եղել 1990-94 թվականներին: 2002 թվականին հիմնել է Միավորված աշխատանքային կուսակցությունը և մինչև 2024 թվականը ղեկավարել այն: Որոշ հրապարակումների հեղինակներ կարծում են, թե նա եղել է նաև «Բարգավաճ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների անդամ` անզգուշաբար այդպես մեկնաբանելով Գուրգեն Արսենյանի` 2012-17 թթ-ին «ԲՀԿ» և 2021-24 թթ-ին «ՔՊ» խորհրդարանական խմբակցությունների անդամ լինելու փաստը:
Ճշգրտման կարիք ունի նաև Արսենյանի` մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու շրջանը: Հավաստի են միայն հետևյալ փաստերը. Գուրգեն Արսենյանը ձեռնարկատիրական գործունեությամբ սկզբում զբաղվել է 1987-ից, 1992-1995ին` ՌԴ-ում, ապա վերադարձել է Հայաստան, 1997-2001-ին եղել է ՀայԱգրոբանկի խորհրդի նախագահ, 1998-2016-ին` «ԱՐՍՕՅԼ» ՀՁ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ:
ԱԺ պատգամավորական գործունեության տարիներին (2000-2007 թթ., 2012-17 թթ., 2021-24 թթ), համաձայն օրենքի պահանջի, իրեն պատկանող ընկերությունները հանձնել է հավատարմագրային կառավարման: