Անանդը կրկին կհանդիպի Կարլսենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ռուսաստանի Խանտիմանսիսկ քաղաքում անցկացվող հավակնորդների մրցաշարում կայացավ վերջին տուրը:

Աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը մեկ տուր առաջ ապահովել էր իր հաղթանակը: Նա մրացաշարն անցկացրեց առանց պարտության՝ վստահորեն գրավելով առաջին տեղը և իրավունք վաստակելով կրկին մրցելու աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Այս հաղթանակն Անանդի համար հնարավորություն է հետ վերադարձնել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը նա զիջել էր Կառրսենին անցած տարվա նոյեմբերին իր հայրենիքում՝ Հնդկաստանի Չեննայ քաղաքում կայացած մրցամարտում:

Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը վերջին տուրում զիջեց Դմիտրի Անդրեյկինին, և վաստակելով 6.5 միավոր՝ մնաց մրցաշարային աղյուսակի հետնամասում:




Լրահոս