
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 20։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել են Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտակայքում գտնվող չգործող կաթսայատան ծխատար աշտարակի վրա և ինքնուրույն չեն կարողանում իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կաթսայատան ծխատար աշտարակից՝ մոտ 30 մ բարձրությունից, անվնաս իջեցրել են Ա․ Բ․-ին (ծնված 2002 թ․) և Տ․ Ա․-ին (ծնված 2001 թ)։