BRICS-ին Թուրքիայի միանալու վերաբերյալ քննարկումները շարունակվում են․ թուրքական կուսակցության ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը մեկնաբանել է Անկարայի՝ BRICS-ին անդամակցելու հայտ ներկայացնելու վերաբերյալ լրատվամիջոցների տեղեկատվությունը։ Նա նշել է, որ երկրի՝ կազմակերպությանը միանալու վերաբերյալ քննարկումները շարունակվում են, սակայն առաջընթաց դեռևս չկա:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Թուրքիան պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին անդամակցելու համար:

«Մեր նախագահը բազմիցս հայտարարել է, որ մենք ցանկանում ենք դառնալ BRICS-ի անդամ։ Եթե այս ուղղությամբ շոշափելի առաջընթաց լինի, մենք կտեղեկացնենք այդ մասին, այժմ շոշափելի առաջընթաց չկա»,- ասել է Չելիքը։




Լրահոս