
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Վլադիվոստոկ։
Նա կմասնակցի Արևելյան տնտեսական ֆորումին և կունենա մի շարք միջազգային հանդիպումներ:
ՌԴ նախագահը, մասնավորապես, հանդիպումներ կունենա Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի, ՉԺՀ փոխնախագահ Հան Չժենի և փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինի հետ:
Արևելյան տնտեսական ֆորումին ընդհանուր առմամբ կմասնակցի 6 հազար հյուր 76 երկրներից, այդ թվում՝ 650 ռուսական և 44 արտասահմանյան ընկերությունների ղեկավարներ: