
Սանկտ Պետերբուրգում անհայտ անձը կամ անձինք սպանել են Դավիթ Տերտերյանին, ով քրեական աշխարհում հայտնի է Սուխումցի Դավիթ մականունով։Դավիթ Տերտերյանի վրա հարձակումն իրականացվել է փողոցում երեկ երեկոյան։ Հարձակման պահին Տերտերյանը գտնվել է ավտոմեքենայում։ Նրա վրա կրակել են ատրճանակից։Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։ Ըստ նախնական վարկածի՝ սպանությունը պատվիրված է։Վերջին շրջանում 48-ամյա Դավիթ Տերտերյանը զբաղվում էր ռեստորանային եւ կահույքագործական բիզնեսով։ Նախկինում նա 2 անգամ դատապարտվել է։Ժամանակին անդամակցել է Սանկտ Պետերբուրգի հայտնի հանցախմբերից մեկին, որը գլխավորում էր Միշա Ազատյանը։ Հանցախմբի հիմնական անդամները հայեր եւ դաղստանցիներ էին։