Էկոնոմիկայի նախարարության թանկարժեք էքսպոները և ցուցահանդեսները․ որքա՞ն գումար են ծախսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության աշնանային առաջին նիստին հաստատման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ Զբոսաշրջություն) միջև ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Համաժողովը նախատեսվում է կազմակերպել 2024 թվականի սեպտեմբերի 11-13-ը։

ArmLur.am-ը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն անցած ամիս 8 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել հնդկական ընկերության հետ։ Պայմանագրի նպատակը Հնդկաստանի Հանրապետության Նյու-Դելի քաղաքում կայանալիք «World food India 2024» միջազգային ցուցահանդեսին մասնակցելն է։

Միջոցառումը կազմակերպվում է Հնդկաստանի սննդի վերամշակման արդյունաբերության նախարարության կողմից և տևելու է սեպտեմբերի 19-22-ը։

ArmLur.am-ը նույն աղբյուրներից տեղեկացավ, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Էկոնոմիկայի նախարարությունը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կայանալիք «Foodex Saudi-2024» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար արաբական ընկերության հետ կնքել է 21 մլն 542 հազար դրամ արժողությամբ պայմանագիր։

Պայմանագրերով հիմնականում ձեռք են բերվել տեղում օգտագործվելիք անհրաժեշտ իրեր՝ սեղան, աթոռ, սուրճի մեքենա և ջրի տարաներ և այլն։

Էմմա Միքայելյան




Լրահոս