Այսօր ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, նիստ է հրավիրել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգում 12 հարց է:

Այսօր՝ ժամը 12:00-ին, նիստ կանի նաեւ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Օրակարգում 3 հարց է՝ «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին,
«ՀՀ Կառավարության եւ Թունիսի Հանրապետության Կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին եւ ՀՀ Կառավարության եւ Վրաստանի Կառավարության միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացվելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցերը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս