Պանրի տեխնոլոգիայով արտադրվող մթերքում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «ԲԻԱԼԿԱ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր հետազոտության:

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնային յուղի փոխարինիչով Չանախ պանրի տեխնոլոգիայով մթերք» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ուստի սննդամթերքը համարվում է վտանգավոր:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:




Լրահոս