Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ավտովթար. 18 մարդ վիրավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 13, թմրանյութի հայտնաբերման և զորակոչից խուսափելու՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 9-ական, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 6, խուլիգանության և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 4-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթուղթ կեղծելու ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ապօրինի որսի, ինքնիրավչության, փողերի լվացման, կալանավորի կողմից փախուստի փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, սառը զենքի հայտնաբերման, պետական սահմանն ապօրինի հատելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և անձնական ունեցվածքի գողության՝2-ական և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։

Հայտնաբերվել են 7 հետախուզվող, 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս