
Քիչ առաջ դատարանը որոշեց ոստիկանների միջոցով ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ինչպես նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին ծանուցել ներկայանալ դատարան:
Այսօր Կենտրոնի դատարան էր ներկայացել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանը, նրան մեղադրում են հրազենի եւ ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության մեջ:
Վերջինիս գործով դատարան պետք է ներկայանային ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ինչպես նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, սակայն վերջիններս չէին ներկայացել:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան