
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտնում է, որ իր երկրի համար անթույլատրելի է տնտեսությունը ենթարկել այսպես կոչված` շոկաթերապիայի: “Առաջարկել այն “շոկաթերապիան”, որը բոլորս անցել ենք 1990-ականներին, անթույլատրելի էե,- ասել է նա 2012-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ: Լուկաշենկոն ասել է, որ նույն գետը երկրորդ անգամ չեն մտնի:Հիշեցնենք, որ Բելառուսը, հայտնվելով ֆինանսական դժվարին կացության մեջ, դիմել էր միջազգային կազմակերպություններին ու առանձին երկրների` ֆինանսական օգնության խնդրանքով: