ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքե՞ր կվերահսկեն Սյունիքով անցնող ճանապարհը. ԱԳ փոխնախարարը մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի հետ բանակցություններից։ Անդրադառնալով Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը պատվիրակելու թեմային և հարցին՝ Ադրբեջանում է՞լ պետք է համապատասխան ընկերություն լինի, նա ասել է. «Այո»։

Իսկ թե ի՞նչ ազգի ներկայացուցիչներ պետք է լինեն մասնավոր պահնորդական ընկերության ներկայացուցիչները, նա ասել է. «Հավելյալ տեղեկատվություն չկա»։ Ըստ նրա՝ ընդամենը խոսվել է դրա հնարավորության մասին։

Հարցին՝ արդյո՞ք ինքնիշխանության սկզբունքը դրանով չի խախտվում, նա նշել է. «Ոչ, իհարկե։ Մնացածը կախված է մանրամասներից։ Ընկերությունը կարող է սպասարկել»։

Ըստ նրա՝ այնտեղ կանգնած կլինեն նաև հայ սահմանապահներն ու մաքսավորները։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս