ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է կատարվում Իսրայելում. լայնամասշտաբ ցույցեր են ընթանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելյան թեժ իրավիճակներն առայժմ չեն հանդարտվում։

Չնայած այն հանգամանքին, որ վերջին 10 ամիսներին Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայում, հենց Իսրայելում էլ թեժ իրավիճակ է տիրում՝ 4-րդ օրն անըդմեջ բողոքի լայնամասշտաբ ցույցեր են իրականանում։

Իսրայելի ժողովրդից մոտ կես միլիոն անձինք դուրս են եկել փողոց՝ Նեթանյահուի կառավարությունից պահանջելու Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի հետ լուծման հասնել՝ պատանդներին «անհապաղ» վերադարձնելու հարցով։

Հարկ է նշել, որ Գազայի հատվածում հայտնաբերվել են դեռ հոկտեմբերի 7-ին պատանդառվածներից 6 անձանց դիերը, որոնք էլ վերջերս են սպանվել՝ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտմամբ։ The Jerusalem Post-ի հայտմամբ՝ դեռ կենդանի պատանդներ կան, որոնց համար կարելի է գործարք կնքել, սակայն Իսրայելի վարչապետ Նեթանյահուն քաղաքական պատճառներով պայմանավորված չի համաձայնվում։

Ահա այս ամենի պատճառով էլ ամեն բան սկսվել է։

Թել Ավիվում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցի ժամանակ ոստիկանությունը ջրցան մեքենաներ, խլացուցիչ նռնակներ է կիրառել, մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդվում է շուրջ երեք տասնյակ ձերբակալվածների մասին։ Ի նշան բողոքի՝ սկսվել է նաև մասշտաբային, համընդհանուր գործադուլ։

Բազմաթիվ իսրայելցիներ պատանդառուների սպանության աճի համար մեղադրում են հենց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս