Ի՞նչ է կատարվում ՌԴ-ում․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական իշխանությունների փոխանցմամբ՝՝ ռուսական բանակը սեպտեմբերի 4-ի առավոտյան հրթիռներով հարվածել է Լվովին, կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ։

Currenttime-ը հայտնում է, որ Ուկրաինայում «լարված գիշերվա» պատճառով Լեհաստանը օդ է բարձրացրել ռազմական ինքնաթիռները։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը հայտնել է, որ քաղաքին ռուսական հարվածների արդյունքում գլխավոր կայարանի տարածքում բնակելի շենքեր են բռնկվել, իսկ տարածքում գտնվող բազմաթիվ շենքերի պատուհանները կոտրվել են։

Լվովի քաղաքապետի խոսքով՝ քաղաքի վրա հարձակման հետևանքով տուժել է առնվազն 17 մարդ, այդ թվում՝ 10 և 15 տարեկան երկու երեխա։ 15 մեծահասակ հոսպիտալացվել է, հինգ հիվանդ գտնվում է ծանր վիճակում, գրում է Սադովոյը։

Նախնական տվյալներով՝ ռուսական բանակը Լվովին հարվածել է հիպերձայնային «Կինժալ» հրթիռներով:

BBC-ն, վկայակոչելով ականատեսներին, նշում է, որ տեղական ժամանակով մոտ 05:40-ին մի քանի հրթիռներ են թռել Լվովի վրայով: Դրանից հետո, ժամը 05:46-ին քաղաքում շատ ուժեղ ձայն է լսվել, տների պատերը ցնցվել են, որի մասին հայտնել են տեղի բնակիչները։

Աննա Սրապիոնյան




Լրահոս