Վերջին շրջանում շատ դժգոհություններ են հնչում Վայլդբերիզ օնլայն առևտրի կենտրոնից: Շատ օգտատերեր բողոքում են, որ պատվերներն իրենց հասնելու համար երկար ժամանակ է պահանջվում, կամ ետ ուղղարկված ապրանքի գումարը չի փոխհատուցվում, պատվերը նշված ժամկետից շուտ է ետ գնում առանց քաղաքացու հաստատման:
Հիմա մեկ այլ խնդիր է․ շատ օգտատերերի մոտ օնլայն ծրագիրը չի բացում, կամ նշվում է, որ տվյալ ապրանքը սպառված է:
Նման խնդիրների պատճառով հայերն արդեն անցել են չինական առևտրի շուկա՝ օգտվելով «Temu» օնլայն առևտրի հարթակից:
Քաղաքացիները նկատել են, որ Վայլդբերիզում բոլոր ապրանքներն ավելի թանկացել են, այդ իսկ պատճառով հիմա ավելի արդի է դարձել «Temu»-ն, որտեղ բոլոր ապրանքներն ավելի մատչելի են, պատվերը հասնում է նշված ժամանակից շուտ, ետ վերադարձի համար գումար չի գանձվում:
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Մարտիրոսյան