3 քեսաբցի հայ մինչև կեսօր ազատ կարձակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն այսօրվա մամլո ասուլիսում տեղեկացրեց, որ Քեսաբում կատարվող վայրագություններն արվում են ահաբեկչական կառույցի` «Ալ Քաիդայի»  մի ճյուղի և թուրքմենների աջակցությամբ:

22 քեսաբցի հայ կա առևանգված: Նրանք  տարվել են բանտ. 11 հոգի էլ անհայտ կորել է: «Բոլորը տարիքով մեծահասակներ են`80 անց մարդիկ»,- մանրամասնեց պրն. Մեսրոպյանը:

ՍԴՀԿ փոխատենապետի խոսքով` արդեն 3 առևանգված հայ ազատ է արձակվել և մինչև կեսօր կլինեն Լաթաքիայում:

Մեսրոպյանի խոսքով` Քեսաբից դուրս բերվածներն իրենց բջջային հեռախոսները թողել են իրենց տներում, որոնցից այս պահին օգտվում են ահաբեկիչները, զանգահարում քեսաբցիների հարազատներին, ասում, որ նրանց տանն են և անելու են այս կամ այն քայլերը: «Այն, ինչ թալանվել է քեսաբցիներից, այդ ամենը Թուրքիայում վաճառվում է»,- եզրափակեց Վազգեն Մեսրոպյանը:




Լրահոս