Հայաստանի և Չինաստանի միջեև ուղիղ չվերթն այլևս իրականություն է։
Զվարթնոց օդանավակայանում երեկ առաջին անգամ գործարկվել է Ուրումչի-Երևան-ՈՒրումչի երթուղով առաջին չվերթը։
Թռիչքները նախնական կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ տևողությունը 4-5 ժամ կլինի։
Չվերթի դիմավորման արարողությանը ներկա են եղել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, Հայաստանում Չինաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը, Չինական Հարավային ավիաուղիների ավիաընկերության տնօրենի տեղակալ Հե Դաանն։
ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն էլ նշում է՝ Հայաստանի և Չինաստանի միջև առաջին ուղիղ չվեթը նոր էջ է երկու երկրների բարեկամական հարաբերություններում։
Նրա խոսքով՝ Ուրումչին Չինաստանի կարևոր դարպասն է դեպի Արևմուտք, որտեղից կարելի է շարունակել ճանապարհորդությունը դեպի Պեկին, Շանհայ և այլ քաղաքներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան