ՀՀ-ին ևս մտահոգում է Բաքվի զինվելը. Սարգիս Խանդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Բաքվից հնչող հայտարարություններին Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ։

«Իր պաշտպանական կարիքները բավարարելու և խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումներն են, և երրորդ կողմերը չեն կարող Հայաստանին ստիպել կամ պահանջել զինամթերք, սպառազինություն ձեռք չբերել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Խանդանյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանն Ադրբեջանին հստակ առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդնել, որն անարձագանք է մնացել:

«Ադրբեջանը ևս զինվում է: Եթե այդպիսի մտահոգություն կա այնտեղ, այստեղ էլ այդ մտահոգությունն ավելի շատ կա: Եվ դրա համար շատ տրամաբանական է, որ այդպիսի մեխանիզմ գործի: Բայց այդ մեխանիզմի ներդրման առաջարկն անարձագանք է մնում»,-նշեց պատգամավորը:




Լրահոս