
Սրբազան պայքարի մեծ հանրահավաքը տեղափոխվել է սեպտեմբերի 22-ին։
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սեպտեմբերի սկզբին մեծ հանդիպում-միջոցառում էր նախատեսել, որից հետո պետք է տրվեր պայքարի լայն մեկնարկը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությունը, սակայն, հրաժարվել է շարժման նախանշած օրերին մեծ դահլիճ տրամադրել միջոցառման համար՝ պատճառաբանելով, որ այդ օրը միջոցառումներ կան նախապես ծրագրված։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ բանակցություններից հետո համալիրը ի վերոջ համաձայնել է սեպտեմբերի 22-ին մեծ դահլիճ տրամադրել ընդդիմադիր շարժմանը, ուստի մեծ հավաքը կկայանա այդ օրը։
Քրիստինա Մուշեղյան